Զարեհ Սինանյանը մեկնելու է Բեյրութ՝ տեղում ծանոթանալու հայ համայնքի կարիքներին․ Փաշինյան
ПолитическиеՀայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ապաքինում մաղթել, բոլոր վիրավորվածներին։ Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է։ Մեր երկու պետությունները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ առաջիկայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնելու է Բեյրութ, տեղում ծանոթանալու հայ համայնքի կարիքներին ծանոթանալու։