302 մլն 618 հազար դրամ տրամադրվեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին
VideoԿառավարության որոշմամբ 302 մլն 618 հազար դրամ տրամադրվեց հուլիսին հակառակորդի կողմից տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար։ Այս մասին հարցը զեկուցեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարը նշեց, որ շինաշխատանքներն արդեն սկսվել են։
․110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը
․84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը
․82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը
Հուլիսի վերջին 25 մլն դրամ էր հատկացվել հրետանակոծությունից վնասված շինությունների վերականգնման աշխատանքները սկսելու համար։