Արցախի ՄԻՊ-ն այցելել է քրեակատարողական վարչություն
NKԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն: «
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով և բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համապատասխան քայլեր է ձեռնարկելու անհատական դիմումների և արձանագրված խնդիրների ընթացքավորման ուղղությամբ՝ համագործակցելով պետական լիազոր մարմինների հետ: