Ամեն օր ժողովուրդն էլ ավելի է ավելացնելու հանրային ճնշումը. Ամուլսարի պաշտպաններ
SocietyՀայկական բնապահպանական ճակատը հրապարակել է ի պաշտպանություն Ամուլսարի պայքարողների պահանջը: ՀՀ կառավարությանն ուղղված հանրային պահանջը հետևյալ կետերն է ներառում.
«Հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված տնակները։
Հեռացնել սադրանքներ հրահրող զինված վարձկաններին ԱՄՈՒԼՍԱՐԻՑ։
ՀՀ կառավարությունը պետք է չեղարկի 2016թ-ին ԱՄՈՒԼՍԱՐԻ ՇՄԱԳ-ին տրված դրական եզրակացությունը։
Ամեն օր ժողովուրդը էլ ավելի է ավելացնելու հանրային ճնշումը։
Ինչքան շուտ այս խնդիրները լուծումներ ստանան, այդքան ավելի քիչ կամուրջներ կայրվեն ՀՀ քաղաքացիների և կառավարության միջև։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ճակատագիրը այլևս որոշված է։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՊԻՏԻ ՍԱՐ ՄՆԱ ՈՒ ՎԵՐՋ։
Տարածելը խրախուսվում է»։