Վրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների կոմունալ վճարները
GeorgiaՎրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների չորս` նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների կոմունալ վճարները, հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում: «Քաղաքացիներին եկամտի կամ աշխատատեղի կորստի համար փոխհատուցելու համար կառավարությունը որոշեց չորս ամսով երկարաձգել ծրագիրը` մարելու կոմունալ վճարները նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների համար: Օգնությունը կհետևի նույն սկզբունքին, ինչ նախկինում. Կառավարությունը կփոխհատուցի 200 կՎտժ էլեկտրաէներգիայի և 200 խորանարդ մետր գազի դիմաց վճարները: Մեր համեմատաբար հարուստ քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվելու այս օգնությունից», - ասել է Գիորգի Գախարիան: