Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակն ընդլայնել է կազմը
NKԱվստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի նախկին ֆինանսների նախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախկին դեսպանը, ինչպես նաև ավստրալիական մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի գիտնականներ և հասարակական գործիչներ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից ողջունել է ավստրալիացի ականավոր գործիչների անդամակցումը շարունակաբար ընդլայնվող Արցախի բարեկամների շրջանակին՝ երախտագիտություն հայտնելով նրանց՝ իր պատմական հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի ձգտումներին սատարելու համար։