ՀՀ Ազգային ժողովի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով
ОбществоՀայաստանի Ազգային ժողովի շենքը, որպես աջակցություն բարեկամ Լիբանանի, լուսավորվել է այդ երկրի ազգային դրոշի գույներով: Հայաստանի խորհրդարանի շենքը Լիբանանի դրոշի գույներով լուսավորվեց Երևանի ժամանակով ուղիղ 21:00-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 137-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ:
Նշենք, որ զոհերի թվում 11 հայ կա։