Moderna ընկերությունը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գինը
WorldԱմերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի գինը․ մեկ դեղաչափը կարժենա 32-37 դոլար: Այս մասին հայտնում է Reuters-ը` նշելով, որ կրկնակի կուրսը կարժենա 64-74 դոլար:
Նախկինում ընկերությունը հայտարարում էր, որ պատվաստանյութի գինը ԱՄՆ-ում և բարձր կենսամակարդակ ունեցող այլ երկրների շուկաների համար կկազմի 25-30 դոլար` մեկ դեղաչափը և 50-60 դոլար՝ յուրաքանչյուր երկրորդը: Ընկերության գները համեմատաբար ավելի բարձր են, քան մրցակիցներինը. Դա 19,5 դոլարով ավել է Pfizer-ից և BioNTech–ից, 10 դոլարով՝ Johnson & Johnson–ից և 3-4 դոլարով՝ AstraZeneca–ից և Oxford University–ից:
Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտնել է, որ մեծածախ գործարքների դեպքում գինն անհամեմատ ավելի ցածր կլինի, իսկ մանրածախ գործարքներ ասելով՝ Բանսելը նկատի է ունեցել մինչև 10 մլն դեղաչափի վաճառքը: