«Լիդիան»-ն արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը․ «Ամուլսար» նախաձեռնություն
Society«Ամուլսար» նախաձեռնությունը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ի հայտարարությանը:
«Հենց նոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ վագոն-տնակները հեռացնելու պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել և իր վագոն տնակները օրինական կերպով գտնվում են իր տարածքում։
Այսպիսով Լիդիանը, մեղմ ասած, արհամարում է Ջերմուկի քաղաքապետի՝ մեր իշխանության ներկայացուցչի ասածը։
Այս հարցը արդեն դառնում է փորձաքար, որի արդյունքում պարզվելու է ունե՞նք ուժեղ հարց լուծող կառավարություն, թե՝ ոչ։ Արդյո՞ք թույլ կտա մեր կառավարությունը ինչ֊որ մի իրավաբանական անձի, մեղմ ասած, թքած ունենալ իր վրա, թե վերջնական կլուծի այս հարցը ինչպես խոստացավ իր համայնքին ու ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք նաև, որ որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակները կհանվեն։