Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա. ՏԱՍՍ
WorldԲեյրութում ձերբակալվել է նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ռազմական դատարանի ներկայացուցիչ Ֆադի Աքիքի խոսքով` քննության շրջանակներում մինչ այժմ ձերբակալվել է 16 մարդ։ Քննության նախնական փուլը մոտենում է ավարտին: Դրա ընթացքում հարցաքննվել է 18 անձ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 137-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ:
Նշենք, որ զոհերի թվում 11 հայ կա։