Պատգամավորն անձեռնմխելիության իրավունքով կարող է իրեն թույլ տալ հանցագործություն և մնալ անպատիժ. ՀՅԴ
ПолитическиеԱյսօր` օգոստոսի 7-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները խոսեցին գլխավոր դատախազություն իրենց ներկայացրած հաղորդման մասին. «Դիմել էինք 2020 թվականի հունիսի 30-ին, ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններին՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր հանցակցության ենթադրյալ հանցագործությամբ վերաբերյալ հաղորդումը: Այդ հաղորդման մեջ նշվել էր քրեական օրենսգրքով ամրագրված 3 հոդվածներ, այն է՝ իշխանության յուրացումը՝ 300 հոդված, սահմանադրական կարգի տապալումը՝ 300.1 հոդված, և պաշտոնական լիազորությունները չարաշահելը: Այս հոդվածները ոչ միայն սպառիչ էին, այլև կարող էին պատշաճ ձևով քրեական գործ հարուցել, սա հնարավոր էր նաև համալրվեր այլ հոդվածներով: Մենք ստացել ենք հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Մինասյանի որոշմամբ այս հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը և երեք ուժերով որոշել ենք բողոքել, քանի որ օրենքը նախատեսում է բողոքել թե´ գլխավոր դատախազություն, և թե´ նաև դատական կարգով: Այս պահին մենք օգտվել ենք դատախազությանը բողոք գրելու մեր իրավունքից»,- պարզաբանեց ՀՅԴ կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ավագ քննիչը ներկայացված փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ, նա մանրամասն չի ուսումնասիրել փաստերը. «Նա շարժվել է հետևյալ կերպ. ավագ քննիչը այս բոլոր փաստարկումներից վերցրել և1-2 դրվագ է առանձնացրել, այդ դրվագներով հղում է տվել ինչ-որ անբացատրելի գործողության, և համարել, որ այդ փաստարկը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, այլ կերպ ասած՝ քննիչը, որ պարտավոր էր այս շղթան մանրամասն ուսումնասիրել՝ անտարբերության է մատնել»,- նշեց նա:
ՀՅԴ կուսակցության անդամը ասուլիսի ժամանակ պատկերը ավելի հստակ ներկայացնելու համար բերեց օրինակ. «Երբ ակնհայտորեն ավագ քննիչը, խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակներում ձեռնարկվել է սահմանադրության փոփոխությունները և որով նպատակ է ունեցել, հանցավոր խումբը հասցնելու իրենց մտադրությունը, այն է՝ զավեթել սահմանադրական դատարանը, արհեսատականորեն հակադրել է պատգամավորի օրենսդարական նախաձեռնության իրավունքի հետ և ամրագրել է, որ դա նրանց իրավունքն էր՝ սահմանադրական օրենսդրությամբ, քանի որ պատգամավորը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ուստիև նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ: Սա ոչ միայն քրեական արդարադատության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է, այլև պատգամավորիր անձեռնամխելիության այնպիսի մի լայն մեկնաբանություն, որի արդյունքում ցանկացած պատգամավոր իր օրենսդարական նախաձեռնության շրջանակում կարող է իրեն թույլ տալ հանցագործություն և մնալ անպատիժ»,-ասաց Արծվիկ Մինասյանը