«Ելցինը փոշմանել է, որ պետության ղեկը վստահել է Պուտինին»․ Լուկաշենկո
ՏեսանյութերԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Հյուր Գորդոնի մոտ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է, որ Բորիս Ելցինը «փոշմանել է Ռուսաստանի ղեկավարությունը Պուտինին փոխանցելու համար։ «Ելցինը հույս ուներ, որ Վլադիմիր Պուտինը իրենից խորհուրդ կհարցնի երկրի կառավարման այս կամ այն հարցի շուրջ, բայց դա այդպես չէր, և նրանց միջև պատնեշ առաջացավ: Ես նրա մոտ հաճախ էի լինում և անձամբ նրանից գիտեմ այդ մասին»,֊ասել է Լուկաշենկոն։