Անկախ մեր վագոն-տնակի դիրքից՝ մեր պայքարը շարունակվելու է. Ամուլսարի ցուցարար
SocietyԱյսօր Ամուլսարի տարածքից «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղադրված վագոն-տնակների հեռացնելու գործընթացը տեղի կունենա։
3 օր բողոքի ակցիա իրականացնողները հետեւում են այդ գործընթացին։
«Ես իրանց աշխատելաոճը չգիտեմ, կամ իմ համար գոնե անհասականալի ա, որովհետև առաջին օրը, որ եկան ստեղ ինքնաձիգը ուսերին, Ջերմուկ տանող մայրուղու վրա, որտեղ կանգնած էին իրենք, մոտեցա, հարցրի՝ դուք ով եք, պատասխանեցին՝ մենք ոստիկանությանը կից զորքերից ենք: Այսինքն՝ էս մարդկանց, երբ որ կանչել են աշխատանքի, ճիշտ չեն տեղեկացրել իրենց լիազորությունների ու պարտականությունների մաիսն, որովհետև մի քանի օր առաջ մենք տեսանք, որ իրենք բախումներ ունեցան հենց ոստիկանների հետ: Էս մարդկանց իրանց լիազորությունների չափը ճիշտ չի ասված»,- նշեց բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։
Լրագրողների այն հարցին, թե երբ 7 մետրը տեղաշարժում են, կարելի է համարել, որ իրենց առաջին պահանջը կատարվում է, և ցույցերը դադարում են, ակտիվիստը պատասխանեց. «7 մետր չի, 10-13 մետր ա, բայց էստեղ ուրիշ խնդիր էլ կա, թո´ղ իրենք տեղադրեն, վերջացնեն, կասենք, որ իրենց թույլատրված չի, որ իրանք էդտեղ ունենան էդ վագոն-տնակը»,- ասաց Շիրակ Բունիաթյանը:
Ակտիվիստը խոսքում նշեց, որ երբ իրենք 7-8 ամիս վագոն-տնակ չունեին,միևնույնն է, իրենց պայքարը շարունակվում էր, և իր համար հիմա էական նշանակություն չունի, թե իրենց վագոն-տնակը որտեղ է գտնվելու, միևնույն է՝ պայքարը շարունակվելու է:
Լրագրողների այն հարցին, թե հետագայում ի՞նչ գործողություններ են սպասվում իրենց կողմից, բնապահպան-ակտիվիստը ասաց, որ բնակիչները նախնական որևէ պայմանավորվածություն չունեն՝ ընթացքը ցույց կտա իրենց գործողությունները:
«Իմ պատկերացմամբ էս պահին համայնքապետարանը չի կարա ինչ-որ ապօրինի գործողություններ իրականացնի, իսկ եթե ինչ-որ բան վիճելի է, կարծում եմ, որ «Լիդիանի» և համայնքապետարանի իրավաբանները պետք է իրար հետ քննարկեն: Ես չեմ ուզում ինչ-որ մետրերից խոսեմ, բայց ես սպասում եմ տեսնեմ, թե որտեղ ա նշահարումը լինելու, որ տեղադրման պահին էլի օրենք առաջ քաշեմ, որը փակուղի կլինի էդ վայրում վագոն-տնակի տեղադրման համար»,- եզրափակեց բնապահպան-ակտիվիստը: