Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 

Դիմում ենք Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն և սթափություն. Վիտալի Բալասանյան

Блогосфера

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, ՀՀ Ազգային ժողովում իշխող կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից կատարվող հայտարարություններն ու գնահատականները, որոնցով Արցախյան ազատամարտի, ինչպես նաև 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների, 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (Տավուշի մարզ) սադրիչ գործողությունների ժամանակ կորուստների գնով ձեռք բերված հաղթանակները որակվում են որպես գործողություն հանուն ոչնչի:

«Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նրանց սպասարկող ուժերը պառակտում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ բաժանելով նրանց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նորերի ու հների:

Հայաստանի իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով, իրականությունից կտրված և շինծու մեղադրանքներով այլևս վերածվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի՝ գայթակղելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ:

Տարածաշրջանում իրենց ազգային և պետական շահերը հետապնդող, Հայաստանին և Արցախին ոչ բարեկամ երկրները, նրանց ռազմաքաղաքական դաշնակիցները՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, կազմակերպել և հետևողականորեն իրականացնում են հայկական երկու պետություններին, այդպիսով` մեր ժողովրդի երկու հատվածներին, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցներին միմյանց դեմ տրամադրելու քաղաքականություն՝ նպատակ հետապնդելով առավելագույնս թուլացնել հայ ժողովրդի միասնականությունը:

2016թ. ապրիլին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց դաշնակիցների կողմից Արցախի դեմ կազմակերպված ռազմական ագրեսիային Հայաստանի այսօրվա իշխանությունները ոչ միայն համարժեք իրավաքաղաքական գնահատական չեն տվել, այլև ինչպես ապրիլյան հայտնի դեպքերից օրեր անց, այնպես էլ այժմ հետևողականորեն շարունակում են պնդել, որ Ադրբեջանն այդ ռազմական գործողությունները համաձայնեցրել է Հայաստանի դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, դրանով իսկ Ռուսաստանի ղեկավարությանն ուղղակի մեղադրելով իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ հրահրելու մեջ:

Մինչդեռ իրականությունն այն է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիային Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվել էր հիմնովին՝ իր գործը համաձայնեցնելով ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ և նպատակ ունենալով փոխել բանակցային գործընթացի էությունը:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում հայկական կողմերի համար շահեկան դարձած պայմանավորվածությունները հետապրիլյան արտաքին քաղաքական գործընթացներում Հայաստանի և Արցախի իշխանությունների դիվանագիտական փայլուն աշխատանքի արդյունքն էին, որոնք, սակայն, Հայաստանի ներկա իշխանությունների դիվանագիտական ապաշնորհ աշխատանքի հետևանքով ի չիք դարձան՝ վերածվելով Ադրբեջանին ոչնչով չպարտավորեցնող «վերելակային դիվանագիտության»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հուլիսյան դեպքերը` Ադրբեջանի սադրիչ գործողությունները, այնուհետև Թուրքիայի միջամտության փորձերը և դրան հաջորդող` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները Նախիջևանի տարածքում, ևս մեկ անգամ ապացուցում են ասվածը:

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ Հայաստանի ռազմական իշխանություններն իրենց առջև դրված խնդիրները կատարում են փայլուն, և համոզված ենք, որ այդպես է լինելու մշտապես: Հակառակ դրան` Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց անկարողությունը, և նրանց ապաշնորհ կառավարման արդյունքում Հայաստանը հերթական անգամ հայտնվեց քաղաքական փակուղում: Այդպիսի կառավարումը, Արցախյան հիմնախնդրում ձախողած «վերելակային» դիվանագիտությունը կարող են պատճառ դառնալ հայության միակամ ջանքերի շնորհիվ կերտված մեր նորօրյա պատմության ամենափառահեղ ձեռքբերման՝ Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքների կորստի:

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, ՀՀ Ազգային ժողովում իշխող կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից կատարվող հայտարարություններն ու գնահատականները, որոնցով Արցախյան ազատամարտի, ինչպես նաև 2016թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների, 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (Տավուշի մարզ) սադրիչ գործողությունների ժամանակ կորուստների գնով ձեռք բերված հաղթանակները որակվում են որպես գործողություն հանուն ոչնչի:
Դիմում ենք Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն և սթափություն՝ չտրվելու համար հայկական երկու պետությունների անվտանգությունը թուլացնող սադրանքներին, առկա բազմաթիվ վտանգների և մարտահրավերների պայմաններում չկորցնել զգոնությունը, վեր կանգնել սոսկ անձնական, կուսակցական, խմբային շահերի սպասարկումից, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում հայրենիքի սահմանների պաշտպանունակության վրա, թուլացնում են պետական ինստիտուտները, թշնամանքի և ատելության մթնոլորտ ստեղծում երկրում` սպառնալով հայոց երկու պետականությունների անվտանգությանը:

Դիմում ենք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին` միասնաբար դիմագրավել և չեզոքացնել այլ երկրների ազգային և պետական շահերը սպասարկող ազդեցության գործակալների կողմից իրականացվող հակապետական և հակաազգային գործունեությունը, տուրք չտալ միմյանց նկատմամբ թշնամանքի և ատելության սերմանմանը, զերծ մնալ բոլոր այն գործողություններից, որոնք կարող են կոտրել մեր ժողովրդի բարոյական բարձր ոգին, խաթարել ազգային և հոգևոր արժեհամակարգը, հավատն առ Հայրենիք և առ Աստված»,- ասված է հայտարարությունում:

 

 

 

 

 
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропагандыИзраильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center ЕС поддерживает договоренность о начале процесса делимитации границы на основе Алма-Атинской декларации 1991 года: Клаар
Самое популярное