Լալվար գետի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի են
SocietyՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Դեբեդ գետի Լալվար վտակի ջրի որակի մոնիթորինգի արդյունքները. «2020թ. օգոստոսի 3-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանն իր սոցիալական էջում հրապարակել է Դեբեդ գետ լցվող Լալվար վտակի աղտոտվածության վերաբերյալ տեսանյութ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020թ օգոստոսի 3-ին Լալվար գետի գետաբերանի հատվածում իրականացվել է ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն: Համաձայն լաբորատոր հետազոտության արդյունքների ջրի որակը գնահատվել է 5-րդ դասի («վատ» որակ):
Ջրի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության և գնահատման արդյունքները ստորև»: