Ադրբեջանում պայթել է SOCAR-ի գազատարը
МирՕգոստոսի 7-ին Ադրբեջանի արևմուտքում գտնվող Հաջիգաբուլի շրջանով անցնող գազատարը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է az.sputniknews.ru-ն:
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել երեկոյան, Ադրբեջանի պետական АР (SOCAR) նավթային ընկերությանը պատկանող գազատար գծի վրա: Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն պետական ընկերությունում չեն բացառում, որ պատճառ կարող էր հանդիսանալ մետաղական կոռոզիան, որը հանգեցրել է գազի արտահոսքի:
Վթարը տեղի է ունեցել «Գալմազ-Գազիմամեդ» 720 միլիմետրանոց գազատարի 23-րդ կիլոմետրի վրա։ Խողովակաշարը շահագործման էր հանձնվել 1975 թվականին։
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկումից 3 ժամ անց մարվել է։ Տուժածներ չկան։