Լոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապահի բնակարանը՝ տանելով 15 միլիոն դրամ Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Ծառուկյանը անդրադարձել է գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը Վախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Գայանե Սահակյան Արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Միրզոյան 

Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ․ Փաշինյան

Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար:

Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ:

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում:

Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենադրամատիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում:

Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:

 Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:

Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:

Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:

Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային հարաբերություններում և աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում:

Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:

Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել ‹‹Հայկական հարցը››: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար:

Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է, ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար մեքենա«Նիկոլը իհարկե կհեռանա: Բայց կարծում եմ` Հայրենիքի Փրկության շարժումը դրանում ոչ մի դերակատարում չի ունենա»․ Մհեր ՄկրտչյանԼոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապահի բնակարանը՝ տանելով 15 միլիոն դրամ Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի. Վարդան Ղուկասյան Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից. ԱբրահամյանԱդրբեջանը Հայաստանի դեմ միջպետական ​​հայց է ներկայացրել ՄԻԵԴ ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Ծառուկյանը անդրադարձել է գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարըՀայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում. Ստեփան ԴանիելյանՎախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը «Մաֆիայի ժամ Զինվորի տանը». ԵՊԲՀ ռեկտորը լուսանկարներ է հրապարակելՀանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Գայանե ՍահակյանԱրոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. ՄինասյանՈւնեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան Ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. ՄիրզոյանԱրթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբանՍուրեն Սահակյանը նշանակվել է ՊՆ փոխնախարար Հացի գյուղի բնակիչը մանրամասնում է, թե ինչպես է 2 օր առաջ գերեվարվել և ինչպես են իրեն բաց թողել (տեսանյութ) ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ լեգիտիմ են. Արփինե ՀովհաննիսյանՊատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով չի՞ ստեղծվի. ի՞նչ են թաքցնում իշխանություններըԿարին Տոնոյանը պատասխանել է «լենազգիներին»Միքայել Մինասյանը հրապարակել է «Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու ապացույցը»Երևանում մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարածը կրկին փորձել է նետվել Կիևյան կամրջից Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն ԱշոտյանՀազար տարի անց մենք իշխանության բերեցինք մի նոր Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի` ի դեմս մեկ անձի. քաղաքագետՏիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետԱրարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել ՄինասյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել ԱդրբեջանինՓաշինյանի կառավարության նոր հակառեկորդըՍփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին. Միքայել Մինասյան (տեսանյութ)Վաղարշակ Հարությունյանը Ստեփան Դեմիրճյանի տանն էր, փորձում է համոզել, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ. Mediaport Գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը, փորել և շրջել են գերեզմանաքարերը «Դա դեռ կտեսնի գլխին գալիքը». ինչո՞ւ են վիճաբանել Սուրեն Պապիկյանը ու Սիփան Փաշինյանը. 168.am Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում Արայիկ Հարությունյանը հանդիպել է ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանի հետՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ «Հայաստանը չի կարող բարեկամ երկիր լինել մահմեդական երկրների համար». Ալիևը կրկին հակահայկական հայտարարություն է արելՀայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն. News.am Թուրքիայում հայկական եկեղեցի են վաճառքի հանել«Արարատ»-ի դարպասապահը հեռացել է ակումբից «Մեր տղան լավ է». պատգամավորը տեսակցել է օրերս թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինվորին Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներՄահացել է ֆրանսիացի բանկիր Բենջամին դե ՌոտշիլդըԳիտեն, որ հրաժարական տալու պարագայում ես առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. ՄարուքյանԱննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. «Mediaport»
Ամենադիտված