Հրապարակվել են Բելառուսում ոստիկանության կողմից ցուցարարների վրա կրակ բացելու կադրեր
ՏեսանյութերԲելառուսում Nexta LIVE ալիքը բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ցուցարարների վրա կրակ բացելու կադրեր է հրապարակել։ Նշվում է, որ ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել մարդկանց վրա։ Ինչպես հայտնի է, նախնական տվյալներով՝ հետընտրական բողոքի ցույցի արդյունքում մեկ մարդ է զոհվել։ Ձերբակալվել է 213 քաղաքացի, որոնց սպառնում է 5-15 տարվա ազատազրկում։