Այսօր սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի ծննդյան օրն է․ նա դարձավ 44 տարեկան
LeisureԱյսօր դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ, պրոդյուսեր ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանի (Մկո) ծննդյան օրն է։ Սիրված դերասանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով 44։
Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա։ Սովորել է Գյումրու Կրուպսկայայի անվան թիվ 23 ռուսական դպրոցում, այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել է թիվ 14 դպրոց։ Ունի ռուսական կրթություն։ 1993 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Գյումրու մասնաճյուղ)։ Համալսարանում սովորելու տարիներին՝ երրորդ կուրսից ընդգրկվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՈՒՀԱ թիմում, որից հետո էլ ձևավորվել է «Նոր ալիք» ՈւՀԱ-ի խումբը։ Նկարահանվել է տարբեր ֆիլմերում և հեռուստանախագծերում։