Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 3000 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
ՏեսանյութերԲելառուսում ձերբակալվել է բողոքի ցույցի ավելի քան 3000 մասնակից, որից մոտ 1000-ը՝ Մինսկում, 2000-ը՝ երկրի այլ մարզերում, հայտարարել է հանրապետության ՆԳՆ խոսնակը։ Ընդհանուր առմամբ, բախումների արդյունքում վիրավորվել է ավելի քան 50 ցուցարար, 39 ոստիկանության ծառայողներ, որոնց մի մասը հոսպիտալացվել է:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 9-ին ընտրատեղամասերի փակվելուց և այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ընտրություններում Լուկաշենկոն ռեկորդային հաղթանակ է տանում, Բելառուսի մայրաքաղաքում և հանրապետության այլ մարզերում բողոքի ցույցեր սկսվեցին։ Ոստիկանությունը ցուցարարների հանդեպ արցունքաբեր գազ և ռետինե փամշուշտներ կիրառեց։ Ցուցարարները շշեր և քարեր նետեցին ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։ Ձերբակալվածներին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում։