Ես զգուշացրել էի, որ Բելառուսում Մայդան չի լինելու․ Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած չարտոնված փողոցային գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակը՝ ասելով՝ երկրում Մայդան չի լինելու։ «Եթե ինչ-որ մեկը չէր հավատում ինձ, այժմ բոլորը ստիպված են հավատալ։ Ես զգուշացրել էի, որ երկրում Մայդան չի լինելու։ Այդ պատճառով՝ պետք է հանդարտվե՛լ», - ասել է Բելառուսի առաջնորդը: «Մենք թույլ չենք տա, որ երկիրը քանդվի։ Ուստի, պատասխանը կլինի համարժեք»,֊հավելել է Լուկաշենկոն։