Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բողոքի ցույցերը շարունակվել են մինչև առավոտ․ Ռիա նովոստի (լուսանկարներ)
ԼուսանկարներԲելառուսում կայացած նախագահական ընտրություններում, նախնական տվյալների համաձայն, Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է ձայների 80,23% -ով: Երկրում ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո երկրու սկսվել են բողոքի ցույցեր, որոնք շարունակվել են մինչև առավոտ: Ցուցարարների դեմ անվտանգության ուժերը ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ են կիրառել։ Վիրավորվել են տասնյակ մարդիկ, ավելի քան 3000 մարդ ձերբակալվել է: Իրավապաշտպանները հայտնում էին մեկ զոհի մասին։ Ներքին գործերի նախարարությունը, սակայն, ավելի ուշ հերքել է այդ տեղեկատվությունը: