Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար Արցախում ոչնչացվել է սիրիացի ահաբեկիչ Աբու Մարիան ԱՀ ՄԻՊ-ը հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին 2-րդ զեկույցն է ուղարկել Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի. Դավիթ Սանասարյան Շահենը, անցնելով հրետակոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք Մարտակերտցի կինը 8-րդ երեխային լուս աշխարհ է բերել Երեւանում Հայաստանում քաղաքացիները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի պատգամավորներին է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով ՊՆ-ն և ԶՈՒ գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից Ձեր աշխատանքի արդյունքը հասավ հարավ, ապրե՛ք. ԿԳՄՍ նախարար 

Սևանա լճում արդյունագործական որսը կիրականացվի միայն օրվա լուսային ժամերին․ Շրջակա միջավայրի նախարարություն

Հասարակություն

Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Նախարարության պատասխանատու ստորաբաժանումներն ու ենթակա կառույցները սերտորեն համագործակցում են պետական այլ մարմինների՝ գերատեսչությունների և ծառայությունների հետ, խնդրին համապարփակ և համակողմանի լուծում տալու համար։

Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և Կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարմանն ուղղված փորձարարական ծրագիրը, ըստ որի արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքը կիրականացվի նախագծում նշված ՄԻՄԻԱՅՆ 17 տեղամասերից, որոնք գտնվելու են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անմիջական և խիստ հսկողության ներքո։

Ձկան արդյունագործական փորձարարական որսի նոր կարգի համաձայն, այս պահին ընթանում են ձկնորսների հայտերի ընդունման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում և կոչ է անում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող բոլոր քաղաքացիներին դիմել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ ՝ համապատասխան պայմանագիր կնքելու, փաստաթղթերն ստանալու և օրենքով սահմանված կարգով ձկան արդյունագործական որս իրականացնելու համար։

Փորձարարական ծրագրի մեկնարկի պահից Սևանա լճում առանց համապատասխան պայմանագրի իրականացվող արդյունագործական ձկնորսությունը համարվելու է իրավախախտում։

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից այս պահին իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ օրենքով սահմանված, Սևանի ափամերձ ավազանի 17 տեղամասերի կահավորման և անհրաժեշտ տեխնիկայով զինման աշխատանքների ուղղությամբ։

Սեղմ ժամկետներում, հանրային լայն իրազեկման միջոցով նախարարությունն ավելի մանրամասն կտեղեկացնի աշխատանքների մեկնարկի և ընթացքի մասին։

Հավելենք նաև, որ որոշման համաձայն, շուտով Սևանա լճում ձկների արդյունագործական որսը թույլ կտրվի իրականացնել օրվա միմիայն լուսային ժամերին։

Այսպիսով՝ սահմանվում են ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Հարկ է փաստել, որ օրենքի կիրարկման հիմնական նպատակը ձկնորսությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչության գործունեությունը արգելելը կամ խոչընդոտելը չէ, այլ դաշտը կանոնակարգելն ու համակարգելը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել Սևանա լճում կենսապաշարների կայուն և արդյունավետ կառավարումը, բարելավել և զարգացնել տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը և արդյունավետ պայքարել օրենքից դուրս գործող անձանց կամ խմբերի ապօրինի գործունեության դեմ։

Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից, քանի որ լիճը ոչ միայն բնության յուրօրինակ հուշարձան է, այլ մեր երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող անգնահատելի օբյեկտ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դոնալդ Թրամփին հիասթափեցրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի խախտումը Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ. ՓաշինյանԱդրբեջանը վերջապես, թուրքերից ու վարձկան-ահաբեկիչներից բացի, ևս մեկ ռազմավարական գործընկեր է գտել. Արման ՎարդանյանԱնհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու․ Նիկոլ Փաշինյան Չպետք է թույլ տանք, որ արյունով ազատագրված ու պաշտպանված Արցախը բանակցության սեղանի զոհը դառնա. Արամ ԱՓարիզում ռումբի մասին տեղեկատվության պատճառով տարհանել են Շառլ դը Գոլի հրապարակը Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին. ուղիղԲազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից․ Աննա Հակոբյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության մեջ. ՊոմպեոԶորահավաքային զինծառայության մեկնած բոլոր քաղաքացիները վարձատրվելու են ՊՆ-ի կողմից Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքները Սարուշեն և Խաչմաչ գյուղերում (լուսանկարներ) Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց. Ռազմինֆո Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. կան տուժածներԷրդողանի շուրջ օղակը սեղմվում է. Անկարան՝ նոր խնդիրների առաջՀակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ կոնվենցիանԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը Ռազմական դրության պայմաններում մի շարք հանցանքների համար պատիժը կխստացվի Հայաստանում ստեղծվում է աշխարհազորԿյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի ամենատարեց վետերանը՝ Սամսոն Հովհաննիսյանը Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է. նախատեսված այցերն ու հանդիպումները հետաձգվում ենԻրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ուղիղ Սիրիացի վարձկանը հաստատել է ԼՂ հակամարտության գոտում պատերազմին գրոհայինների մասնակցությունը (տեսանյութ) Ռազմաճակատը մեքենաներով ապահովողներին առաջարկում եմ դիտարկել 7 տեղանոց մեքենաներով համալրելու հարցը․ Տիգրան Աբրահամյան Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեն այցելել է Հայ զինվորի տուն Հունաստանի Վարի Վուլա Վուլյաղմենիս քաղաքը Արցախի և ՀՀ-ի դեմ ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունելԱրցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR ՀՀ ԶՈւ-ն և Արցախի ՊԲ-ն Բարդայի ուղղությամբ հրթիռ չեն արձակել. ՊՆ-ն հերքում է Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում․ ՌԴ֊ում Իրանի դեսպանԲահրեյնի թագավորն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին Մեր հողերը պաշտպանելու ենք մեր արյան գնով. ռեպորտաժ՝ Արցախի հյուսիսային դիրքերից (տեսանյութ) Մի փոքր հատված ՊԲ նոր հրամանատար Միքայել Արզումանյանի կենսագրությունիցԼավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության հարցը ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարըԱրսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետՊետք չէ վհատվել վատ լուրերից և չափից շատ ոգևորվել հաջողություններով. Տիգրան ԱվինյանԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար Արցախում ոչնչացվել է սիրիացի ահաբեկիչ Աբու ՄարիանԱՀ ՄԻՊ-ը հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին 2-րդ զեկույցն է ուղարկել Իրականությունն այն է, որ հենց հիմա ու հենց այս պահին հայ զինվորն ու զորավարը ՀԱՂԹՈՒՄ Է․ Դավիթ ԱնանյանՍուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի. Դավիթ Սանասարյան Շահենը, անցնելով հրետակոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանքՄարտակերտցի կինը 8-րդ երեխային լուս աշխարհ է բերել Երեւանում
Ամենադիտված