Անգլիայում կորոնավիրուսի պատճառով արգելել են սեքսով զբաղվել տանը
ДосугԱնգլիայի իշխանությունները խստացնում են կորոնավիրուսային համավարակի հետ կապված միջոցառումները: Այժմ հյուսիսային շրջանների, այդ թվում ` Լանկաստերի, Յորքշիրի և Մանչեսթերի բնակիչների համար սահմանվել են նոր կանոններ, ըստ որոնց` կարգելվի սեքսով զբաղվել տանը: Եվ դա այն պատճառով, որ արգելվում է երկու և ավելի մարդկանց հավաքը տան մեջ: Բացառություն են նրանք, ովքեր ապրում են միասին: Այսպիսով, զուգընկերոջ տանը գտնվելու համար քաղաքացին կտուգանվի: Կանոնը 6 անգամ խախտելու դեպքում տուգանքը կկազմի մոտ 3120 ֆունտ ստեռլինգ:
Սակայն, այդ սահմանափակումները չեն գործում հյուրանոցային համարների համար, ուստի, այնուամենայնիվ, հյուսիսային շրջանների բնակիչներին կհաջողվի սեռական հարաբերություն ունենալ:
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև օգոստոսի 19-ը: Կառավարությունը դրանք կվերանայի երկու շաբաթը մեկ: