Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին չշնորհավորելու տարբերակ չուներ. քաղաքագետ

Քաղաքական

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքը լայն քննարկումների առիթ հանդիսացավ. ոմանք վարչապետի այդ քայլը ճիշտ են համարում, ոմանք էլ՝ հակառակը: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

Քաղաքագետը կարծում է՝ առաջին հերթին, եթե Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեր, կնշանակեր հարաբերությունների սառեցում, գուցե նաև խզում. «Հաշվի առնենք, որ ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ են և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է, և գոյություն ունեն բազմաթիվ միջպետական պայմանագրեր, այդ թվում նաև՝ գաղտնի, որոնց բովանդակությունը մենք չգիտենք, ուղղակի կարող ենք ինչ-որ բաներ կռահել: Հիմա, նման պայմաններում չշնորհավորել, իմ կարծիքով, հնարավոր չէր, առավել ևս, որ Եվրոպական միությունը դեռ խնդիր չի դրել, որ պետք է չճանաչի Բելառուսի ընտրությունները, և, ամենայն հավանականությամբ, կճանաչի»,- նկատեց Դանիելյանը և հավելեց. «Պետք է հաշվի առնել, որ Բելառուսի հիմնական ընդդիմադիրը՝ Սվետլանա Տիխանովսկայան, կոչ է արել բանակցությունների գնալ, իր հետևորդներին հորդորել է ենթարկվել օրենքին, այսինքն՝ ինքն իշխանության օգնությամբ գնացել է Լիտվա և ցանկություն է հայտնել վերադառնալ խոհանոց՝ իր երեխաների մոտ։ Եթե նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն պատրաստ չէ պայքարել, ավելին՝ կարող է ճանաչել ընտրությունների արդյունքները, ապա ինչի մասին է խոսքը»:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորելու տարբերակ չուներ, որովհետև ԵՏՄ երկրները շնորհավորել են, Եվրոպական միության հիմնական երկրները շնորհավորելու են, իսկ եթե լինեն երկրներ, որոնք չեն շնորհավորի, միևնույն է՝ Բելառուսի գործող նախագահի հետ հարաբերությունները շարունակելու են. բոլոր նախկին փորձերը սա են ցույց տալիս:

«Նույնը եղավ Հայաստանում 2008,1996 թվականների ընտրությունների արդյունքում. և՛ Եվրոպական միությունը, և՛ ԱՄՆ-ը Հայաստանի ղեկավարության հետ շարունակեցին իրենց բնականոն աշխատանքները և բազմաթիվ ծրագրեր իրականացրին, հանդիպումներ ունեցան, կարծում եմ, նույնը Բելառուսի հետ տեղի կունենա»,- նշեց Դանիելյանը:

Քաղաքագետը առանձնացնում է այլ պատճառ ևս. «Եթե Եվրոպական միության երկրները խզեն իրենց հարաբերությունները Բելառուսի հետ, նշանակում է՝ 100 տոկոսանոց կերպով մղում են Ռուսաստանի գիրկը, այն է՝ զրկում են Բելառուսին որևէ հավասարակշռությունից, ես կարծում եմ, որ այդ երկրները նման քայլի չեն գնա. դա են ցույց տալիս ողջ նախորդ նման դեպքերը»:

Դանիելյանի խոսքով՝ շնորհավորանքը պայմանավորված էր ոչ թե  քաղաքական հանգամանքներով, այլ պետական, որը առաջացնում է մեկ այլ հարց ևս. «Ներքաղաքական առումով, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականության կենտրոնում դրել է 2008 թվականի ընտրությունների հարցը և, ըստ էության, շնորհավորում է նույն վիճակում գտնվող Բելառուսի պայմանական նոր ղեկավարին. սա արդեն իր անձնական վարկանիշի խնդիրն է ու իր քաղաքականության գաղափարական ձախողումը»,- նկատեց քաղաքագետը:

«Բելառուսը Արցախի հարցում որևէ յուրահատուկ դիրքորոշում չունի. Բելառուսը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ճանաչում են բոլոր երկրները և՛ դաշնակից, և՛ ոչ դաշնակից, և ՀՀ-ն Արցախի ճանաչման քայլ չի արել, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային անձնմխելիության հարցը Հայաստանը չի վիճարկել՝ ճանաչելով Արցախի անկախությունը, ինչը արեց Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Սերբիայի մասով, Արևմուտքը՝ Կոսովոյի հարցում: Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից զենքի վաճառքին, ասեմ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ավելի մեծ քանակությամբ, և՛ Իսրայելը, և՛ Չեխիան, և՛ Սլովակիան ու այլ բազմաթիվ երկրներ նույնպես վաճառել են, այսինքն՝ Բելառուսը չի արել որևէ բան, ինչը չեն արել այլ երկրներ: Առհասարակ, միջազգային քաղաքականության մեջ բարոյական հարցեր գոյություն չունեն»,- ընդգծում է Դանիելյանը:

Խոսելով Լուկաշենկոյի և Ալիևի հարաբերությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ նրանց հարաբերությունները տնտեսական հիմք ունեն. «Նույնիսկ, երբ Ռուսաստանի հետ խնդիրներ էր առաջացել Ռուսաստանի միջպետական պարտքի վերադարձման մասով, Ալիևը իրեն օգնեց ժամանակին վերադարձնել պարտքը, և Լուկաշենկոն ասում է՝ պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին: Այսինքն, տնտեսական լուրջ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ քաղաքականության մեջ ամեն ինչ հիմնված է շահերի վրա: Միջպետական հարաբերություններում գոյություն ունեն շահեր, և բարոյակունությունը զուտ ցուցադրական երևույթ է, իրականում նման բան չկա, և կարևոր չէ՝ երկիրը ժողովրդավարական է, թե՝ ոչ»:

Քաղաքագետը վստահ է՝ եվրոպական երկրները չեն խզելու իրենց հարաբերությունները Բելառուսի հետ, և որոշ ժամանակ հետո որոշները նույնպես կշնորհավորեն:

«Ես չեմ ասի, որ Եվրոպական կառույցները ժամանակին աջակցել են բանտերում գտնվող Հայաստանի քաղաքական ընդդիմադիրներին և չեմ ասի, որ, առանձնապես իրենց նկատմամբ հարգանք էին տածում, նույն կերպ կաջակցեն Բելառուսում գտնվող ընդդիմադիրներին, որոնք ձերբակալված են և պրոցես կգնա՝ նրանց ազատելու համար: Կարծում եմ՝ նրանք բոլորը կազատվեն, ես, ցավոք, այս ամենի մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- եզրափակեց քաղաքագետը:

Արփինե Հակոբյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան
Ամենադիտված