ԱԺ-ի բակի մուտքը փակ է միայն պահանջատեր մարդկանց համար. իրավապաշտպան
ОбществоԵրեկ Աժ-ի դիմաց Ամուլսարի շահագործման դեմ բողոքողները տարբերվեցին մնացած բոլոր տեսակի ցուցացարներից. նրանք մտադրված էին, բողոքի ակցիա իրականացնելով, համատեղել նաև ժամանցը, այն է՝ ԱԺ-ի բակում գործնագործ խաղալ: Ոստիկանները ոչ միայն արգելեցին բողոքի ակցիայի իրականացնումը, այլև խոչընդոտեցին ցուցարարների՝ ԱԺ-ի բակ մուտք գործելուն:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ, որն ասաց՝ ԱԺ-ի բակի դարպասները փակ են բոլոր նրանց համար, որոնք ինչ-որ պահանջներ ունեն ներկայացնելու. «Իրականում ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչ մեծ թվով մարդիկ են հավաքվում, զրուցում, զբոսնում Ազգային ժողովի այգում, հետևություն՝ խնդիրը կապված է կոնկրետ պահանջներ ներկայացնող մարդկանց հետ, որոնց մուտքն էլ բակ՝ արգելվում է»,- պարզաբանեց իրավապաշտպանը:
Նա նաև նշեց, որ այնքան էլ ճիշտ չէ ԱԺ-ի բակ չթողնելը կապել պարետի որոշման հետ, որովհետև կար ժամանակ, երբ չկար պարետ և պարետի որոշում, բայց նորից արգելվել էր մարդկանց մուտքը ԱԺ-ի բակ:
Մեզ հետ զրույցում իրավապաշտանը անդրադարձավ նաև նրան, թե արդյոք օրենքով թույլատրվո՞ւմ է ԱԺ-ի բակի դարպասները փակել ՀՀ քաղաքացիների դիմաց. «Անվտանգության տեսակետից կան գործող կանոնակարգեր, բայց սա հիմնավորում չէ, որովհետև առիթ է եղել, որ ես փորձել եմ հարցազրույց տալ ԱԺ-ի բակում, որը նորից խնդիր է առաջացրել: Պառլամենտի տարածքն է դժվար կանոնակարգեր չլինեն, որոնք որոշ կետերով կարգելեն քաղաքացիների մուտքը բակ: Ես գտնում եմ, որ անհրաժեշտ են կանոնակարգումներ, բայց երբ խտրական մոտեցում է լինում, որտեղ մի դեպքում թույլատրում են՝ մի դեպքում՝ ոչ, սա արդեն խնդիր է առաջացնում»,-եզրափակեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի բակի դարպասները ներկայիս իշխանությունը 2018 թվականին՝ հեղափոխության օրերին, բաց արեց ՀՀ հպարտ քաղաքացիների դիմաց՝ ի նշան նրանց ազատ լինելուն:
Զվարթ Պետրոսյան