«Սինանյանը ճամարտակում է․ Սփյուռքի գրասենյակը կույր աղիքի պես կառույց է դարձել» (տեսանյութ)
Տեսանյութեր«Սփյուռքի գոյության արժեքներին շատ անլուրջ են վերաբերում իշխանական շրջանակներում։ Եթե հուսահատությունը տիրի նաև Սփյուռքում` հաշվեք Հայաստան պետությունը խորը վտանգի տակ է, եթե չասեմ կործանման եզրին։ Ինչպես ասում են՝ այս կառույցի անունը կա, ամանումը չկա, այս կառույցը ինչ-որ գործ պետք է անի, որ հասկանանք իր գոյությունն արդարացնում է, թե ոչ։ Բոլոր փաստերը կան պնդելու, որ այն կույր աղիքի նման կառույց է․ գրեթե ոչնչի չի մասնակցում․․․ հո ճամարտակելո՞վ չի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքին, այս կառույցի գոյությանը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի վարած քաղաքականությանը:
Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Մանրամասները՝ տեսանյութում