Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Միրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան ՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունը Արգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները 

Հայաստանում ևս համավարակի ազդեցությամբ գրանցվել է տնտեսական ակտիվության անկում

Տնտեսություն

Հայաստանի Կենտրոնական բանկն անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշմանն ու ներկայացրել 2020 թ. հուլիսի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը.

«2020 թ. հուլիսի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հուլիսի 28-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները` դեռևս պահպանվող համավարակի հաղթահարման, տնտեսական հետևանքների մեղմման և տնտեսական ակտիվության վերականգնման գործընթացների համատեքստում:

Արձանագրվեց, որ 2020 թվականի հունիսին գրանցվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.7%: Հունիսի գնանկումը բացառապես պայմանավորվել է «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների 3.5% նվազմամբ, ինչը նպաստել է գնաճին -1.37 տոկոսային կետով: Ամսվա ընթացքում ոչ պարենային ապրանքներից նշանակալի են եղել «Հագուստ» և «Կոշիկ» ապրանքախմբերի գների նվազումը, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է -0.06 տոկոսային կետ, իսկ ծառայությունների սակագների գծով դիտվել է աճ՝ նպաստելով գնաճին 0.07 տոկոսային կետ: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը ցուցաբերել է հիմնականում կայուն վարքագիծ՝ պահպանվելով 0.8% մակարդակում։

Համաձայն ՀՀ ԿԲ գնահատականների արտաքին հատվածում, կորոնավիրուսային համավարակի պահպանման պարագայում, երկրորդ եռամսյակում արձանագրվել է համաշխարհային տնտեսության խոշոր անկում և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը հիմնականում համահունչ է եղել թե՛ ՀՀ ԿԲ-ի և թե՛ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների կանխատեսումներին: Ընդ որում, թեև, էներգակիրների գների որոշակի աճի պայմաններում, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտվել է ընդհանուր գնաճի փոքր-ինչ վերականգնում, բնականոն գնաճը շարունակում է մնալ ցածր, ինչը վկայում է պահպանվող թույլ պահանջարկի մասին: Նշվեց, որ ապրանքահումքային միջազգային շուկաներում արձանագրվել է սպասվածից փոքր-ինչ բարձր գնաճային միջավայր՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության ավելի արագ տեմպերով վերականգնմամբ և նավթի միջազգային գների ավելի բարձր մակարդակի արձանագրմամբ։ Միաժամանակ, համաշխարհային տնտեսությունում դեռևս առկա են էական անորոշություններ՝ կապված համավարակի հետագա ընթացքի, տնտեսական հետևանքների վերացման և երկրների տնտեսությունների վերականգնման ուղիների ու ժամկետների հետ: Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրները շարունակում են իրականացնել զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն` միաժամանակ պահպանելով դրամավարկային խթանող դիրքը:

ՀՀ տնտեսական զարգացումների քննարկման արդյունքում արձանագրվեց, որ ինչպես և սպասվում էր, Հայաստանում ևս համավարակի տնտեսական հետևանքների ազդեցությամբ երկրորդ եռամսյակում գրանցվեց տնտեսական ակտիվության կտրուկ անկում: Ընդ որում, դա պայմանավորված է ինչպես առաջարկի գործոններով՝ աշխատուժի առաջարկի և արտադրողականության կրճատում, մատակարարման շղթաների խաթարում, այնպես էլ պահանջարկի գործոններով՝ սպառման ու ներդրումների նվազում ու հետաձգում և նախազգուշական խնայողությունների հակվածության աճ։ Այսպես, 2020թ-ի հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության սպասվածին մոտ ցուցանիշ՝ 4.7% նվազում, որի կառուցվածքում, այնուամենայնիվ, դիտվել է դրական շեղում արդյունաբերության ճյուղում՝ ի հաշիվ հանքարդյունաբերության ենթաճյուղում սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումների, մինչդեռ ծառայությունների ճյուղում` կացություն, հանրային սննդի կազմակերպում և սպասարկման այլ ծառայություններ ենթաճյուղերի ակտիվության անկումը փոքր-ինչ գերազանցել է կանխատեսումները: Տնտեսական ակտիվության անկումն ուղեկցվել է ներքին պահանջարկի զգալի թուլացմամբ, ինչն արտահայտվել է թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների էական նվազումներով: Չնայած հունիսին նկատվել է արտերկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների՝ սպասվածից զգալի մեծ հոսք և վարկավորման աճի տեմպերի որոշակի վերականգնում, համախառն պահանջարկը շարունակում է մնալ թույլ, իսկ առաջիկա եռամսյակներում սպասվող դանդաղ վերականգնումը հիմնականում կպայմանավորվի համավարակի հետ կապված անորոշությունների պայմաններում սպառման, ներդրումների կրճատմամբ, նախազգուշական խնայողությունների աճով և արտաքին թույլ պահանջարկով։ Նշվեց նաև, որ դիտվել է վճարային հաշվեկշռի պակասուրդի որոշակի բարելավում, ինչը հիմնականում պայմանավորվել է ապրանքների արտահանման և դրամական փոխանցումների՝ սպասվածից ավելի բարձր աճերով: Միաժամանակ արձանագրվեց, որ թե՛ առաջարկի և թե՛ պահանջարկի վրա դրական նպաստում կունենա ՀՀ կառավարության կողմից վարվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը և այդ համատեքստում` հատկապես շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունը։

Ծավալվեց քննարկում մայիս-հունիս ամիսներին արձանագրված վարկավորման աճի վերաբերյալ, որի ընթացքում Խորհրդի որոշ անդամներ կարծիք հայտնեցին, որ իրականում վիճակագրորեն այդ աճն ավելի փոքր կլիներ, եթե ֆինանսական համակարգն աշխատեր մարումների բնականոն գրաֆիկով, այլ ոչ թե ողջ երկրորդ եռամսյակում հայտարարեր և գործեր վարկային արձակուրդների ռեժիմով: Միևնույն ժամանակ, արձանագրելով, որ վարկավորման փաստացի աճի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել Կառավարության օժանդակության ծրագրերով տրամադրվող վարկերը, որոշակի մտահոգություն հնչեցվեց վարկավորման աճի տեմպերի վերականգնման միտումների հետագա պահպանման մասով, քանի որ հավանականությունը, որ այդ ծրագրերի ավարտից հետո ֆինանսական համակարգը կշարունակի նույն տեմպերով վարկավորումը սեփական միջոցների հաշվին, մեծապես կախված կլինի տնտեսության վերականգնման ընթացքից և առկա անորոշությունների աստիճանից: Վերջինս կարող է ապագայում էական ռիսկեր առաջացնել պահանջարկի վերականգնման տեսանկյունից:

ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումների մասով արձանագրվեց, որ երկրորդ եռամսյակի ընթացքում դրանք հիմնականում դրսևորել են կայունացման միտումներ, միաժամանակ, գրեթե համահունչ արձագանքելով ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումներին։ Կարճաժամկետ շուկայական տոկոսադրույքները նվազել են և մշտապես ձևավորվել քաղաքականության (վերաֆինանսավորման) տոկոսադրույքի շուրջ: Պետական պարտատոմսերի շուկայում եկամտաբերության կորի երկայնքով նվազում է դիտվել ապրիլին, իսկ մայիս-հուլիս ամիսներին տոկոսադրույքները ցուցաբերել են բավականին կայուն վարքագիծ։ Բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքների արձագանքը քաղաքականության փոփոխություններին հիմնականում եղել է աննշան` պայմանավորված ինչպես փոխանցումային մեխանիզմի գոյություն ունեցող ժամանակային լագերով, այնպես էլ բանկային համակարգում ռիսկի ախորժակի հնարավոր ճշգրտմամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը, եռամսյակի առաջին հատվածում արձանագրած մեծ տատանողականությունից հետո, եռամսյակի երկրորդ կեսին դրսևորել է էական նվազման և կայունացման միտումներ: Խորհրդի գնահատմամբ, նման դրական զարգացումը վկայում է երկրի սուվերեն ռիսկի հավելավճարի կրճատման և 4%-ի շրջակայքում կայունացման մասին:

Խորհուրդը քննարկեց նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշման և դրա հիմնավորման արտաքին հաղորդակցման բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ: Դրանց համաձայն, նիստի ընթացքում տոկոսադրույքի մակարդակի վերաբերյալ Խորհրդի կայացրած որոշումից անմիջապես հետո հրապարակվում է կարճ մամլո հաղորդագրություն, որտեղ նշվում են ԿԲ գործառնությունների համար սահմանված տոկոսադրույքները: Ներդրվում է հաղորդակցման նոր մշակույթ, ըստ որի նիստի օրը, ժամը 15:30-ին տեղի է ունենում մամլո ասուլիս՝ ՀՀ ԿԲ նախագահի մասնակցությամբ, որը նաև ուղիղ հեռարձակվում է ԿԲ կայքէջում: Ասուլիսի առաջին մասում Նախագահը ներկայացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշումը հիմնավորող մամլո հաղորդագրությունը, որից հետո այն հրապարակվում է ժամը 16:00-ից ոչ ուշ, իսկ մամլո ասուլիսը շարունակվում է հարց ու պատասխանի ձևաչափով: Խորհուրդը հավանության արժանացրեց այս նախաձեռնությունը՝ կարևորելով նման հաղորդակցման բարձր օպերատիվությունն ու թափանցիկությունը ֆինանսական շուկայի մասնակիցների տեղեկացվածության առումով:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով, որ մշտադիտարկման ներկա փուլում փաստացի զարգացումները լիովին համահունչ են եղել երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումներին, իսկ գործող դրամավարկային պայմանները գնահատվել են բավարար խթանող՝ Խորհուրդ էր ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ: Դրա հետ մեկտեղ, Խորհրդի որոշ անդամներ կարծիք հայտնեցին, որ թեև պահանջարկի առումով առկա են որոշակի դրական գործոններ, միևնույն է, թե՛ պահանջարկը և թե՛ առաջարկը մնում են բավականին թույլ, պահանջարկի վերականգնումը կարող է դանդաղել համաշխարհային տնտեսության ավելի թույլ աճի  պատճառով, ինչպես նաև մտավախություն կա, որ հարկաբյուջետային քաղաքականության խթանման չափը կարող է սպասվածից ավելի քիչ լինել, ուստի անհրաժեշտ է շարունակել դրամավարկային խթանման չափի ավելացումը: Իսկ Խորհրդի անդամներից մեկը մատնանշեց առաջարկի և պահանաջարկի հարաբերական փոփոխության վերաբերյալ գնահատականների անորոշությունը: Միաժամանակ, հնչեցին տեսակետներ, որ ներկա տնտեսական իրավիճակը խնդրահարույց է հատկապես առաջարկի վերականգնման հեռանկարների առումով, ինչի պարագայում առավել առանցքային է խթանող հարկաբյուջետային քաղաքականության դերը, և այդ համատեքստում տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող ծախսերի իրականացումը։ Արդյունքում, ձայների մեծամասնությամբ ընդունվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշում՝ առաջիկայում ևս  խթանող դիրքը պահպանելու նկատառումով: Տվյալ պարագայում, ըստ հիմնական սցենարի՝ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ հետագայում աստիճանաբար մոտենալով նպատակային թիրախին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենադիտված