Մի քանի գործընկերներով ստեղծել ենք «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» ՀԿ-ն. Արա Զոհրաբյան
BlogosphereՓաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Մի քանի գործընկերներով ստեղծել ենք «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նպատակներից է պաշտպանել Ազգային արժեքները, այդ թվում՝ քրիստոնեությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն և գրերը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ընտանիքը, երեխաների մանկությունը, հայոց բանակը:
Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը, որը չի հետապնդելու քաղաքական (իշխանափոխության) նպատակ:
Շուտով…»: