PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issues Must not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna Eshoo Armenia and Saudi Arabia Foreign Ministers meet in Riyadh Discussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛ Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position A New Era of Opportunity for Armenia and Saudi Arabia Pasadena Armenian Coalition will hold a Commemoration of the 109th year of the Armenian Genocide Prime Minister Nikol Pashinyan's congratulatory message to the representatives of Yazidi community of Armenia on the occasion of New Year, Malake Taus His Holiness Garegin II receives the Head of EU observer mission in Armenia Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century later 

Աստղագուշակ՝ օգոստոսի 12-ի համար

Horoscope

Խոյ: Հեշտությամբ հաջողության հասնելու հույսեր չփայփայեք: Այսօր ձեր մտահաղացումները միշտ չէ, որ հավանության կարժանանան: Ամենահետաքրքիր գաղափարնենրն անգամ կասկածի տակ կառնվեն, սակայն հուսահատվելու կարիք չկա, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին ընկերական կապերը, իսկ նոր գործընկերների հետ խորհուրդ է տրվում առավել զգույշ լինել:

Ընտանիքում ներդաշմակ մթնոլորտ կտիրի: Եթե ժամանակին ընդունեք ձեր սխալները, հետևեք խորհուրդներին, լսեք մյուսների տեսակետները, ապա կխուսափեք մի շարք կոնֆլիկտներից:

Ցուլ: Օրվա դրական կողմերը կգնահատեք ավելի ուշ, երբ կսկսեք վերլուծել և ամփոփել անցած իրադարձությունները: Հիշեք, որ փոքր վրիպումները դեռ ոչինչ չեն նշանակում, և դրանցից ողբերգություն սարքել չարժե: Շրջապատի հետ փոխըմբռնման հասնել չի ստացվի, սակայն լուրջ կոնֆլիկտներ ևս չեն ծագի, քանի որ օրվա ընթացքում ձեզ զուսպ և հավասարակշռված կպահեք:

Անձնական կյանքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Առավել ներողամիտ ու հանդուրժող եղեք սիրելիի հետ, անգամ եթե վերջինիս պահվածքը չգոհացնի ձեզ, փորձեք զիջումների գնալ:

Երկվորյակ: Օրը բարենպաստ է գործնական շփումների համար: Շրջապատեք ձեզ փորձառու և բանիմաց մարդկանցով, քանի որ նրանցից կարող եք շատ բան սովորել: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր աշխատանք են փնտրում, գործնական հանդիպումները լավ կանցնեն, շրջապատի վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Օրը որքան էլ հագեցած անցնի, ժամանակ գտեք հանգստանալու , ուժերը վերականգնելու համար: Չափից շատ ծանրաբեռնվածությունը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ:

Խեցգետին: Պատրաստ եղեք ակտիվ մասնակցություն ունենալու հանրային, բարձրաշխարհիկ միջոցառումներին: Անգամ եթե ցանկություն չունեք որևէ տեղ գնալու, միևնույն է, փորձեք տրամադրվել և տանից դուրս գալ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրությունները, օգտակար խորհուրդներ կտան:

Ֆինանսական տեսանկյունից օրը բարեհաջող է: Հնարավոր են դրամական մուտքեր: Կարող եք հաջող գնումներ կատարել, գործարքներ կնքել: Առօրյա գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ կթվան: Հնարավորության դեպքում, հետաձգեք ամեն բան և լիցքաթափվեք:

Առյուծ: Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք:

Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար:

Կույս: Փորձեք ավարտին հասցնել, շաբաթվա ընթացքում ձեռնարկած, բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց անդրադառնալու համար: Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ ջանքեր կպահանջվեն:Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք:

Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ , ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք:

Կշեռք: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Կշեռքներն այսօր հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ , ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ՝ձեր թերությունների և թուլությունների մասին:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից:

Կարիճ: Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել: 

Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Աղեղնավոր: Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար , ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան , բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ինքներդ ձեզ:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռքբերման համար հետագայում չեք զղջա:

Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Ջրհոս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով : Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել:

Ձկներ: Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին: Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում: 

Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia premier receives OSCE Minsk Group French Co-ChairIslamic Revolutionary Guards Corps general: Iran did not use modern missiles when attacking IsraelSenator Bob Menendez regrets that US government was not more forceful against Azerbaijan's ethnic cleansing of KarabakhHuawei presents 4 smartphones at once: What features do they have?PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issuesDocument published in the Azerbaijani media about the Brussels meeting is fake - Armenian Foreign MinistryCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Lufthansa extends Tehran and Beirut flight suspensionsCongressman Pallone urges USA to provide military assistance to ArmeniaIran oil exports hit six-year high as West considers tougher sanctionsRussia MFA spox: The West sees Armenia as a tool to play with, then will abandon itJoint Russia-Turkey monitoring center in Karabakh to be closed, media reportGRECO calls on Armenia for stronger oversight and accountability in top executive functions, the policeMust not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna EshooArmenia and Saudi Arabia Foreign Ministers meet in RiyadhEuropean Commission to earmark €15M assistance to ArmeniaIndonesian volcano eruption forces evacuations, airport closureCongressman Brad Sherman: US aid to Armenians displaced from Karabakh should be increasedGigi Hadid shares behind-the-scenes footage from latest Victoria's Secret campaignWe remain deeply concerned that this draft legislation, if enacted, could stigmatize civil society organizations, Patel refers to Georgian controversial billSouth Korea to provide USD 200 million in humanitarian aid to Ukraine this yearUS State Department: Karabakh events are example of how Russia is not trustworthy allyDubai: chaos at world’s second-busiest airport as UAE and Oman reel from deadly stormsArmenia PM in Berkaber village: We see the risks, but the way to manage them is to move forwardDiscussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministriesPoland to join European Sky Shield scheme, following thaw with BerlinYeremyan Projects received Doing Digital Award for Leading in Hospitality and Agro- InnovationArmenia will receive aid from European Peace Facility for first time: Radio LibertyPM Pashinyan meets with residents of Kirants, Berkaber communitiesA New Era of Opportunity for Armenia and Saudi ArabiaRussian peacekeepers are leaving Karabakh, media reportEntrepreneurs from EAEU countries and Iran to continue cooperation within Free Trade AgreementUS and allies plan more Iran sanctionsInaugural Doing Digital Awards Honored Digital PioneersArmenian PM sends congratulatory message to President of SyriaPasadena Armenian Coalition will hold a Commemoration of the 109th year of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan's congratulatory message to the representatives of Yazidi community of Armenia on the occasion of New Year, Malake TausNewspaper: When will Turkey special representative for normalization of relations visit Armenia?Honda unveils new Ye electric car series for ChinaArmen Gevorgyan: Aliyev has perceived congratulations as a European mandate to continue his course against ArmeniaErdogan says Netanyahu to blame for Iran's attack on IsraelPutin expresses hope for restraint in Middle East in conversation with RaisiHis Holiness Garegin II receives the Head of EU observer mission in ArmeniaIranian envoy: Armenia-Iran trade increased 2-3 times in past several yearsAIM Startup Workshop to Prepare Participants for 2024 AIM Congress in Abu DhabiPutin Discusses Middle East Escalation with Iranian President Raisi in Phone CallAmbassador to Armenia: Impossible to ignore high-ranking Iran official’s words about borders
Most Popular