Կառավարությունը տաքուկ սենյակներից թող իջնի, լսի ժողովրդին, ինչքան կարելի ա. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներ
Общество«Երեխաներս մոր կարոտից ջերմում են, ինձ են ուզում, ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում գնալ Ռուսաստան: Ես պահանջում եմ, որ մեզ ինչ-որ կերպ ուղարկեն Ռուսաստան, մենք հասնենք մեր ընտանիքներին, արդեն 6 ամիս Հայաստանում եմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացին:
«Իմ ընտանիքն էլ ա մնացել էնտեղ, ես էստեղ եկա բուժման համար ու մինչև հիա մնացել եմ, չեմ կարողանում գնալ: Էստեղ մենակ եմ, ես չգիտեմ ոնց ա լինելու իմ վիճակը, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, փորձել եմ աշխատել, բայց որտեղ դիմում եմ ջահել տղաները վիրավորական տոնով ասում են` «մորքուր ջան, 25-30 տարեկան լինեիր՝ կընդունեինք», ու հիմա, նույնիսկ աման լվացողի գործ չեմ կարում գտնեմ, իսկ էնտեղ խանութներում եմ աշխատել. Ռուսաստանում հարգում, ընդունում են: Կառավարությունը թող լսի մեր ձայնը, տաքուկ սենյակներից իջնի, լսի ժողովրդին, մեղկ են, ինչքան կարելի ա, մարդիկ վարկերի տակ ճռռում են»: