«TikTok»-ի կանոնները. ինչպե՞ս դառնալ հայտնի բլոգեր
Ժամանց«TikTok» հավելվածը բոլորին հնարավորություն է տալիս դառնալ աստղ` ընդամենը սմարթֆոնի և երևակայության միջոցով նկարահանելով հոլովակներ։
Իսկ ինչպե՞ս դառնալ հայտնի «TikTok»-ում:
Նախ պետք է առաջին օրը բեռնել 10 հումորային, երաժշտական, ստեղծագործական կամ այլ թեմաներով հոլովակ, իսկ հետո օրական կարող եք բավարարվել 1-3 վտեսանյութով: Նշվում է, որ այս հնարքով մարդիկ կարողանում են մեկ շաբաթում մոտ 3000-5000 հետևորդ ձեռք բերել:
Հավելվածի հայտնիներն ասում են, որ անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել թրենդներին, որպեսզի հայտնվեք «ռեկ»-ում (recommendations, թրգ. առաջարկություններ)։ Սա թույլ կտա ընդլայնել ձեր լսարանը և ձեռք բերել մեծ թվով հետևորդներ:
Կարևոր է նաև ընդգծել, որ տեսանյութի լավ որակ ստանալու համար պետք է նկարահանել առնվազն 8 մեգապիքսել տեսախցիկով: