Երկրագնդի վրա ամենամեծ կանյոնները (լուսանկարներ, տեսանյութ)
ԼուսանկարներՄեր մոլորակը չափազանց հարուստ է եզակի, շնչող լանդշաֆտներով: Գետերի խորը հովիտները, ձորերը գրավիչ են ինչպես դժվարին սպորտաձևերի սիրահարների համար, այնպես էլ նրանց համար, ովքեր սիրում են ակտիվ հանգիստ` զարմանահրաշ տեսարաններով: Երկրի վրա կան հարյուրավոր կանյոններ, և դժվար է նրանց մեջ առանձնացնել աշխարհի ամենամեծ կանյոնը: Սակայն կարելի է առանձնացնել որոշները, որոնք կարող են հավակնել «աշխարհի ամենամեծ կանյոնը» կոչմանը երեք կատեգորիաներից մեկում՝ երկարություն, լայնություն և խորություն: Դրանցից են Տիբեթում գտնվող Յարլունգ֊Ցանգպոն, Նեպալի Կալի Գանդակի կիրճը, ԱՄՆ֊ի Արիզոնայի նահանգում գտնվող Գրանդ֊կանյոնը, Կոլումբիայում գտնվող Չիկամոչա կանյոնը և այլն։