Ոստիկանները տուգանել են հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանին
SocietyԲռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին հացադուլ անելու ընթացքում լրագրողների հետ զրուցելիս եղել է առանց դիմակի, ինչի համար ոստիկանության աշխատակիցներն այսօր արձանագրություն կազմեցին:
Ոստիկանների և Հակոբկոխյանի միջև միջադեպը ֆեյսբուքյան լայվով ցուցադրում էր «Կամք» հասարակական շարժման նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 12-ին, Իսրայել Հակոբկոխյանը Հանրապետության մետրոյի հարևանությամբ հացադուլ է հայտարարել։ «Ես պահանջում եմ ոչ ասել Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիային, պահանջում եմ ոչ ասել թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին»,-ասել է նա։
Նա նաև նշել է, որ հացադուլն անժամկետ է, փոխզիջումների գնալ չի պատրաստվում: