Ստեփանավանում 22-ամյա ոստիկանը, ոչ սթափ վիճակում, քաղաքացու է վրաերթի է ենթարկել
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ստեփանավանի բնակիչ՝ 21-ամյա Սարգիս Ներկարարյանին։ Վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Վահրադյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակում, ինչի համար էլ դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։