Հայկ Մարությանը իբր էնքան էր «խզարել», հիմա էլ արձակուրդ է գնում
ОбществоՆիկոլ Փաշինյանը մեզանից հրաժարվել է, իր հպարտ քաղաքացիներից է հրաժարվել, որ կուտը տվեց: Այս մասին հայտարարեց Կառավարության դիմաց ակցիա իրականացնող Եկմալյանի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ հիմա էլ իրենք են հրաժարվում. «Մենք եկել ենք դիմումը ներկայացնենք: Հետո էն արտիստի (Հայկ Մարության) օբյեկտ կգնանք:
Գնացել է արձակուրդ, իբր էնքան խզարել էր՝ հիմա էլ արձակուրդ է գնում: Յանի ամբողջ օրն աշխատում է: Ինքը չի աշխատում, հին կադրերն են աշխատում»:
Ինչ վերաբերում է Էդուարդ Աղաջանյանի խոստումներին, Եկմալյանի բնակիչն ասաց, որ «խոստումները տրվել են էն գանձիկի (Մահաթմա Գանդի) օրը»․ «Ստում են: Չկա հանձնաժողով, ուղղակի ժամանակ են ձգում: Վերևից հանձնարարում են ցրել: Ձեր աչքի առաջ է, թե ինչքան են մեզ խաբել»,-ասաց նա:
«Քաղաքապետարանում ամիսը երեք անգամ պարգևավճար են ստանում ու գնում արձակուրդը վայելում: Գոնե գնալուց առաջ մեր դիմումներին պատասխանեք: Ասում են՝ քաղաքապետն արձակուրդ է գնացել: Ախր ո՞վ ա տեսնում նրան, ավտոյից իջնում ա, արագ այծի նման թռնում է իր ա կաբինետ, էլ ո՞վ ա տեսնում նրան: Մամուլի ասուլիսներին էլ վախեցած նստում է ու հետո գնում կաբինետ»,- հավելեց բնակիչը: