Ինչպե՞ս ուղիղ 1 տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձան 1.5 միլիոն․ Մարուքյան
Բլոգոսֆերա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրել է․
«Այսօր վարչապետը հայտարարել է, որ պետական բյուջեն բոլորիս գրպանն է: Չեմ կարող չհամաձայնել այս կարևոր մտքի հետ, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս էին ուղիղ մեկ տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձրել 1.5 միլիոն և նույն տրամաբանությամբ փոխնախարարներինն ու մարզպետներինը կրկնապատկել գաղտնի կերպով` առանց օրենքում փոփոխության, ինչի մասին խոսեցին միայն մամուլում հրապարակումներից հետո»։