ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել Ադամյանը
Science and cultureՄխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը, իսկ խորհրդի քարտուղար՝ Անի Ռափյանը:
Նշենք, որ ինչպես արձանագրեց ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, այլ թեկնածություններ չեն չառաջադրվել: Այնուհետև, երբ միակ թեկնածուն Ադամյանն էր, հարց ուղղեց Ադամյանին՝ վերջինս համաձա՞յն է առաջադրմանը:
Միքայել Ադամյանն էլ վստահության համար երախտագիտություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում և իր համար մեծ պատիվ է այդ պաշտոնում առաջադրվելը․ «Ընտրվելու դեպքում խորհրդի անդամներից ակնկալելու եմ համատեղ աշխատանք՝ ի նպաստ ԵՊԲՀ-ի: Կարևորում եմ արտերկրում վերապատրաստումները, համագործակցության պայմանագրերի կնքումը, համալսարանական հիվանդանոցների հզորացումը»,-նշեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուն՝ սեղմ ներկայացնելով իր ապագա աշխատանքի տեսլականը:
Նրա ելույթից հետո ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ազդարարեց բաց քվեարկություն՝ քիչ անց արձանագրելով, որ Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: