Օզիլը մտադիր է մնալ «Արսենալում» մինչև իր պայմանագրի վերջին օրը
Սպորտ«Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հայտարարել է, որ մտադրություն չունի լքելու լոնդոնյան ակումբը այս ամռանը և մտադիր է թիմի հետ մնալ մինչև իր պայմանագրի ավարտը: Գերմանացի կիսապաշտպանը «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է՝ իր ընթացիկ պայմանագրով շաբաթական վաստակելով 350 000 ֆունտ։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիս: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Արսենալի» ղեկավարությունը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել 31-ամյա ֆուտբոլիստին: Օզիլը դաշտ չի մտել, քանի որ մրցաշրջանը վերսկսվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած դժվարություններից հետո: «Իմ դիրքորոշումը պարզ է, ես այստեղ եմ մինչև մեր պայմանագրի վերջին օրը և ես կտամ այս ակումբի համար այն ամենը, ինչ կարող եմ: Նման իրավիճակները ինձ երբեք չեն ընկճի, դրանք միայն ինձ ավելի ուժեղ կդարձնեն: Նախկինում ես ցույց տվեցի, որ կարող եմ վերադառնալ թիմ, և ես դա կրկին ցույց կտամ, - մեջբերում է Օզիլին France Press-ը։ «Ես ինքս եմ որոշելու, թե երբ հեռանամ»,֊հավելել է Օզիլը։