Ավստրիայի կանցլերը ԵՄ-ին հորդորել է արձագանքել Բելառուսում տիրող իրավիճակին
МирԱվստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Բելառուսում ցուցարարների նկատմամբ բռնությունները և կոչ է արել Եվրամիությանը հստակ արձագանքել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք խստորեն դատապարտում ենք Բելառուսում իրադարձությունների զարգացումը և ցուցարարների դեմ օրերով շարունակվող բռնի գործողությունները», - գրել է Կուրցը Թվիթերի իր էջում: «Ձերբակալված ցուցարարները պետք է անհապաղ ազատ արձակվեն, և ցուցարարների շրջանում մահվան դեպքերը պետք է անհապաղ և լիարժեք հետաքննվեն: Անհրաժեշտ է ԵՄ-ի հստակ պատասխանը», - հավելել է կանցլերը: