Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրգործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել հինգ անձի

Society

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 13 գողության և 7 գողության փորձի դեպք, պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել քրեաիրավական գնահատականներ:

Քննությամբ պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալները գործել են ինչպես առանձին, այնպես էլ՝ խմբի կազմում, համագործակցված, փոխկապակցված, և որոշում է կայացվել նրանց վերաբերյալ հարուցված բոլոր 17  քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժածների շրջանակը, որոնցից 10-ը Ֆիզիկական անձինք են, 6-ը՝ իրավաբանական:

Այսպես.
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակիչը, Արմավիր քաղաքի անչափահաս` 2001թ. ծնված բնակչի հետ, 2018թ. դեկտեմբեր և 2019թ. հունվար ամիսներին, խմբի կազմում և միայնակ, Արմավիր քաղաքում գտնվող ՍՊ ընկերությունից գողություն են կատարել:

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի քննության արդյունքում մեկ վարույթում են միացվել վերջինիս կողմից երկու այլ հանցակիցների՝ Արմավիր քաղաքի` 2002թ. և նույն մարզի Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչների հետ խմբի կազմում պահեստարան և շինություն ապօրինի մուտք գործելու և այնտեղից գողություն և գողության փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործերը: Հետագայում Արմավիր քաղաքի 2001թ. անչափահաս բնակչի վերաբերյալ մասը գործից անջատվել է առանձին վարույթ և դեռևս 2019թ. սեպտեմբեր ամսին, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են այլ անձանց կողմից կատարված գողությունների դեպքեր ևս:

Մասնավորապես պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի մեկ այլ բնակիչ՝ ծնված 2001թ., ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության շուրջ համաձայնության է եկել 2001թ. և 1998թ. ծնված համագյուղացիների հետ և նախապես կատարված դերաբաշխմամբ իրականացրել շուրջ մեկ տասնյակից ավելի գողություններ և գողության փորձեր, իսկ գողոնը բաժանել են միմյանց միջև՝ այդկերպ մի շարք ընկերություններին և ֆիզիկական անձանց պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ Սարդարապատ գյուղի՝ 1993թ. ծնված բնակչի, նույն մարզի Լենուղի գյուղի՝ ներկայումս հանգուցյալ բնակչի և Սևան քաղաքի 1971թ. ծնված բնակչի  մասնակցությամբ կատարված մի շարք գողությունների վերաբերյալ, որոնց առթիվ հարուցվել են քրեական գործեր և միացվել մեկ վարույթում:

Գողությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի քննությամբ բացահայտվել են նաև սուտ մատնության և սուտ մատնության դրդչություն կատարելու դեպքեր:

Այսպես, մեղադրյալներից մեկը` Սարդարապատ գյուղի բնակիչը, նախկինում իրենց կատարած հանցագործությունների մասին չբարձրաձայնելու և իրականությունը չհայտնելու նպատակով, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, սույն գործով մինչ այդ կալանավոր, ներկայումս հանգուցյալ, Լենուղի գյուղի 1998թ. ծնված բնակչի հետ, և միմյանց միջև սպասվելիք առերես հարցաքննության հետ կապված, վերջինիս համոզելու, նյութապես շահագրգռելու, ինչպես նաև՝ սպառնալիքի եղանակով, նրան դրդել է  առերեսման ժամանակ տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, իսկ մինչ այդ տրված խոստովանական ցուցմունքի հետ կապված՝ դրդել և համոզել է, որպեսզի առերեսման ժամանակ քննիչին հայտնի, որ նա այդ ցուցմունքը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու հետևանքով:

Արդյունքում՝ կալանավորն առերես հարցաքննության ժամանակ, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում է տվել այն մասին, որ բերման ենթարկվելուց հետո, քրեական հետախուզության աշխատակիցները, իրեն հայհոյելով և իր նկատմամբ բռնություն գործադրելով, իրենից կորզել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք` այդ կերպ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության մեջ` զուգորդված սուտ մատնությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2019թ. նոյեմբերի 16-ին, Լենուղի գյուղի՝ 1998թ. ծնված բնակիչ, ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը կախվելու եղանակով ինքնասպան է եղել իր խցում. որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` մեղադրյալի մահվան հիմքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորապատ գյուղի՝ 1987թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Լենուղի գյուղի անչափահաս՝ 2001թ. ծնված բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով (4 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) կետով:

Իսկ Լենուղի գյուղի մյուս անչափահասին՝ ծնված 2001թ., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), 34- 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով:

Քրեական գործով ևս մեկ մեղադրյալի՝ Արմավիր քաղաքի՝ 2002թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին և 2-րդ  կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ  կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ծնողի հսկողությանը հանձնելը, սակայն ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող մեկ այլ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և  հանդիսանում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր:

Սևան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված տղամարդու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Վերջինիս վերաբերյալ մասը, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, անջատվել է առանձին վարույթ, որը, տարածքային ենթակայության կարգով, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Իսկ Սարդարապատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-րդ հոդվածի 4-րդ մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP
Most Popular