Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна 

«Սկզբունքայնության» մաստեր-կլասս` իմքայլականներից

Аналитический

2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի շահերից է բխում Ամուլսարի հանքի շահագործումը: Վարչապետի տեսակետը, սակայն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ոչ բոլորն էին կիսում: Պատգամավորների մի մասն Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի առաջին օրերին, դեռևս մինչև վարչապետի հայտարարությունն, իրենց տեսակետը հայտնել էին և շարունակում էին մնալ նույն կարծիքին՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Մամուլում անգամ տեղեկություն տարածվեց, որ Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ արտահայտվող իմքալականները կարող են դուրս գալ ֆրակցիայից և ստեղծել կանաչների խումբը: 


«Միանշանակ, դեմ եմ, որովհետև հանքի շահագործումը չի կարող մեր երկրի վրա որևէ դրական ազդեցություն ունենալ: Եվ այն, որ տնտեսական զարգացման կամ այլ բաների մասին է խոսվում, ասեմ, որ հանքի հետևանքով շատ ավելի մեծ կորուստներ են լինելու, քան շահույթը: Չնչին շահույթը պետությանն է, իսկ առավելագույնը՝ սեփականատիրոջը»-լրագրողների հետ զրույցում հայտարարել էր իշխանական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: 


ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ վերահաստատել էր՝ դեմ է հանքի շահագործմանը: Նա թեմայի վերաբերյալ գրառում էր արել Ֆեյսբուքում օգոստոսի 19-ին՝ շեշտելով. «Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր ու մեր երկրի հանդեպ։ Որևէ անկախ փորձաքննություն չի կարող հերքել հարյուրավոր վտանգների ու կենսական սպառնալիքի առկայությունը»։ 


«Իմքայլական» պատգամավոր Միքայել Զոլյանն էլ հանքի շահագործմանը դեմ արտահայտվող օրենսդիրներից էր: Նա ևս այդ մասին արտահայտվել էր ֆեյսբուքյան տիրույթում օգոստոսի 17-ին: «Եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։ Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և բաց եմ ցանկացած փաստարկների և նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է»-նշել էր պատգամավորը։ 


ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ օգոստոսի 19-ին «Իմ քայլը» խմբակցության՝ վարչապետի հետ հանդիպումից հետո Ֆեյսբուքում գրել էր, որ զեկույցի հետ կապված իր մտահոգությունները չփարատվեցին, և ինքը մնում է իր դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է՝ կոնկրետ, առավել ևս շահագործելու, որոշում կայացնելու համար։ 


Պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրառում էր արել թեմայի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանում առկա այս ոլորտի օրենսդրական կարգավորումներով, կոռուպցիոն ահռելի ռիսկերով, ոլորտը կարգավորող ինստիտուտների թերզարգացած, վերահսկող ողջ համակարգի գրեթե չգոյության պայմաններում հնարավոր չէ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն: 


«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Արգիշտի Մեխակյանը, հայտարարում էր, որ ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, «բայց այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»: 


Ինչ է փոխվել երկու տարի անց: Ի պատիվ Սոֆյա Հովսեփյանի` նշենք, որ վերջին օրերին Ամուլսարում գրանցվող թեժ իրավիճակին վերջինս արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է, ուստի մի զարմացեք, որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը: Հարգելի՛ ոստիկաններ, կոչ եմ անում առավելագույնս պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին: Հարգելինե՛րս, ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ, խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին, քանի որ ձեր պահանջն արդար է»,- գրել է Հովսեփյանը: 

Վարազդատ Կարապետյանը, ի տարբերությունը Սոֆյա Հովսեփյանի, չի շտապում վերահաստատել իր դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործման հարցում: Տարակուսելի է նաև Լենա Նազարյանի լռությունը, չէ՞ որ ժամանակին նա Ամուլսարի պահապանների շարքում ամենաակտիվներից մեկն էր, սակայն, կարծես թե, նա էլ է մոռացել ակտիվիստի իր պայքարը և երկու տարի առաջ այս մասով արտահայտած դիրքորոշումը: 


Գայանե Աբրահամյանը այսօր նույնպես հստակ դիրքորոշում չի արտահայտում՝ դեմ է նա, թե կողմ հանքի շահագործմանը, միայն հորդորում է իրավապահներին հարգալից վերաբերվել բնապահպան ակտիվիստների հետ: 


«Իմ քայլից» պատգամավոր Վահագն Թևոսյանն էլ հետևյալ կարծիքն է արտահայտել. «Իմ անձնական վերաբերմունքն Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել՝ իմ գործունեության ընթացքում։ Ես կարող եմ անձնական կարծիք ունենալ տարբեր երևույթների մասին, բայց որպես պաշտոնատար անձ՝ պարտավոր եմ հետևողական լինել, որպեսզի ցանկացած պրոցես ընթանա իրավական նորմերի շրջանակում՝ պարտադիր կերպով, որովհետև դա մշակույթ է, որը պարտավոր ենք փոխանցել»: 


Ստացվում է, որ ընդամենը երկու տարի անց սկզբունքային դիրքորոշումները կտրուկ փոխվեցին: Իհարկե, հասկանալի է՝ իշխանության համը քաղցր է, սակայն ո՞ւր մնաց ժողովրդի ընտրյալի սկզբունքայնությունը: Եթե բնապահպանները կարող են հերթական գրանտից հետո մոռանալ իրենց նախկին պայքարը, ապա նույնը չի կարող անել հեղափոխությամբ Ազգային ժողով մտած պատգամավորը:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращается
Самое популярное