Երգիչ Պրոխոր Շալյապինը ցուցադրել է իր «բարեմասնությունները» (լուսանկար)
Leisure36-ամյա Պրոխոր Շալյապինը սիրում է ցնցել մարդկանց: «Աստղերի ֆաբրիկա-6» հեռուստանախագծին մասնակցելուց հետո նա հասկացավ, որ ամենակարևորը օրվա հացը վաստակելն է ու հասարակության ուշադրությունը գրավելը: Դրան հասնելու համար Շալյապինը սիրավեպ է սկսում թոշակառուների կամ միլիոնատիրուհիների հետ: Եվ այժմ պարզ է դարձել, թե ինչպես է նա գրավում նրանց:
«Instagram» սոցիալական ցանցի իր էջում երգիչը կիսվել է սադրիչ նկարով, որում ներկայացել է «Ադամի կոստյումով»: Կադրում ամբողջովին մերկ Պրոխորը պառկած է շքեղ մահճակալի վրա: Սպիտակ սավանները լիովին ընդգծել են երգչի արևայրուքը և մարմնի բոլոր գայթակղիչ մասերը:
«Ոչինչ այդքան չի գրավում մարդկանց ինչքան որ ծիծաղն ու մեղքը»: - նշել է երգիչը։ Այնուամենայնիվ, նա դեռ լիովին չի բացահայտել իր «մեծ մեղքը» տեսախցիկի առջև՝ տեղ թողնելով երևակայություններին: