Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է Հայր, դուստր, որդի՝ Արցախի թիկունքում. բժիշկներն աշխատում են Մարտունու հիվանդանոցում «Կպատմեք մեր մասին, որ մինչև վերջ պահել ենք Մատաղիսի թևը, սիրում եմ ձեզ...» ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերը Նարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշը և Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը Ես չեմ ուզում խոսել իմ պլանների մասին, շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր (տեսանյութ) Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը. Զոհրաբ Մնացականյան 

«Ես Քոչի, Սերժի վախտով էլ եմ կառուցել, Նիկոլի վախտով էլ եմ կառուցելու». Աղբյուր Սերոբում շենքի կառուցապատողը՝ բնակիչներին

Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ շենքի հարակից մասում, որտեղ նախկինում մանկապարտեզ էր գործում, հիմա նոր բազամահարկանի շենքի շինություն է իրականացվում, ինչին էլ բնակիչները դեմ են:  Բողոքի ակցիա իրականացնողներն իրենց հետ ունեն պաստառներ, որոնցում գրված են՝ «Մենք ենք տերը մեր թաղի», «Մի´ զավթեք մեր տարածքը», «Չի´ կառուցվելու»:

Նշենք, որ էլիտար շենքի կառուցապատողը Էդուարդ Սուքիասյանն է, որն ունի շինթույլտվություն: Շինության ավարտը պետք է լինի 2022 թվականը:

 Նորակառույց շինության դիմացի շենքի բնակիչները պնդում են, որ շինությունը կառուցելիս որոշ ծառեր պետք է հատվեն, ինչն էլ բնակիչների համար անթույլատրելի է:

Բնակիչների այդ պնդումը հաստատել է կառուցապատող Էդուարդ Սուքիասյանը և հավելել, որ այդ ծառերի փոխարեն պետք է եղևնիներ տնկվեն:

«Խնդիրը կայանում է նրանում, որ մեր շենքի դիմացը կառուցվում է բարձրահարկ շենք, իսկ մենք դրան դեմ ենք, որովհետև եթե այդ շենքն իրականություն դառնա մենք կզրկվենք մի շարք առավելություններից, օրինակ՝ կսահամանափակվի արևային լույսի մուտքը մեր բնակարաններ, և զարգացած երկրներում դա շինթույլտվության հիմնական պայմաններից մեկն է: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք կզրկվենք մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունից, որը մեր սահմանադրությունում արձանագրված է, և կխախտվի ոչ միայն մեր շենքի բնակիչների իրավունքը, այլև նորակառույց շենքի ցածր հարկերում բնակվողներինը, որովհետև տարածությունը շատ քիչ է: Հաջորդ կարևոր հանգամանքը տեսադաշտի փակ լինելն է, էլ չեմ խոսում աղմուկի, փոշու մասին: Մեր ակնկալիքն է, որ Կառավարությունը, իր լծակները օգտագործելով, կասեցնի շինարարությունը: Թեև կառուցապատողը նշել ա, որ կա շինթույլտվություն, բայց քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ կա ապամոնտաժելու թույլտվություն, իսկ դրանք տարբեր բաներ են»,- նշեց շենքի բնակիչը:

Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Էստեղ մի քանի խնդիր կա, առաջինը ուզում եմ հստակեցնել այն, որ մեր շենքի բնակչությունը ոչ թե դեմ է նոր էլիտար բազմահարկ շենքերի կառուցմանը, որը իրենից ենթադրում է նոր աշխատատեղեր, այլ դա հակասում է մի շարք հայեցակարգերի, օրինակ` բակ չունենք, էդ շենքի կառուցման արդյունքում էլ երեխաները խաղալու տեղ չեն ունենա: Երևանից դուրս կան բազմաթիվ տարածքներ, որոնք բնակեցված չեն, ու կարելի է բազմաբնակարան շենքերի կառուցումը տեղափոխել տենց տեղեր: Հետո մենք ունենք մանկապարտեզների խնդիր, հիմնականում դրանք վճարովի են, ունեն բարձր գներ, ու մեր շենքի մի շարք բնակիչներ չեն կարողանում իրանց երեխեքին մանկապարտեզ տանել»,- ասաց բնակիչը:

Բնակիչներից մեկը ցիտեց կառուցապոտողի խոսքը, որը ասել էր իրենց` «Ես Քոչի վախտով էլ եմ կառուցել, Սերժի վախտովել եմ կառուցել, Նիկոլի վախտով էլ եմ կառուցելու»:

Աղբյուր Սերոբի 7 հասցեի շենքի բնակիչները իրենց ներկայացած  Արաբկիր վարչական շրջանի  քաղաքաշինության բաժնի պատասխանատուին ցույց տվեցին փաստաթուղթ, որում նշված էր, որ շինությունը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ կառուցապատողը կբանակցի բնակիչների հետ, սակայն, նրանց միջև որևէ բանակցություն չի եղել:

Բնակիչների այն հարցին, թե ինչու է եկել Արաբկիր վարչական շրջանի  քաղաքաշինության բաժնի պատասխանատուն, ասաց. «Քանի որ վարչական շրջանի ղեկավարը գիտեր, որ հավաքվելու եք և հարցեր եք ունենալու, հարկ համարեցի, որ ես գամ»:

Շինթույլտվության բաժնի պատասխանատուն ընդունեց, որ  թույլ են տվել որոշ սխալներ, օրինակ՝ շենքի բարձրության հետ կապված, մեքենաների կայանատեղիի հետ կապված, և բնակիչների նկատած նմանատիպ խնդիրների գրավոր ներկայացման դեպքում, այդ հարցերը ևս մեկ անգամ կքննարկվեն:

Իսկ վերջում բնակիչներից մեկը հարցրեց` արդյոք սեփականատերը ունի իրավունք իր տարածքում գտնվող կենսունակ ծառը կտրելու, քաղաքաշինության բաժնի պատասխանատուն պատասխանեց. «Այո, ունի իրավունք»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆրանսիայում գործի է դրվել անվտանգության նախազգուշացման համակարգը՝ «Vigipirate» պլանը Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է ԱԱՏՄ ստուգայցեր Կապանում, Սիսիանում, Գորիսում Հայր, դուստր, որդի՝ Արցախի թիկունքում. բժիշկներն աշխատում են Մարտունու հիվանդանոցում «Կպատմեք մեր մասին, որ մինչև վերջ պահել ենք Մատաղիսի թևը, սիրում եմ ձեզ...»Այս դժվար պահին Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողքին ենք. Մարուքյան Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերըՆարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշը և Էրդողանի նկարը․ Անկարան արձագանքել է (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրըՔադիրովը հայտարարել է,որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ Մակրոնի նկատմամբ իր դիրքորոշման պատճառովԵս չեմ ուզում խոսել իմ պլանների մասին, շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը. Զոհրաբ Մնացականյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ռուսական սահմանապահ դիրքի վրա. WarGonzo Սարսափելի է, ցավալի է տեսնել այս ամենը․ Միխայիլ Գալուստյանը՝ Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծության մասինԱվինյոնում զինված անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա Գևորգը թեժ մարտերում կարողանում է հետ շպրտել թշնամուն՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանըՀայրենիքի պաշտպանները (լուսանկարներ)Ինչ հարցերի շուրջ են զրուցել Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի ԲալասանյանըՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ Իսրայելից հերթական բեռնատար ինքնաթիռն է ուղևորվում Ադրբեջան Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը. լսվում են պայթյուններ. ԼՐԱՑՎՈՂ Կրկին թիրախավորվել է Շուշին Նիցցայում, զինված ահաբեկչի հարձակումից հետո, կփակվեն բոլոր եկեղեցիները Գերմանիայում կարանտին է հայտարարվելԱդրբեջանական ուժերի նպատակն արցախահայերի էթնիկ բնաջնջումն է. Նիկոլ Փաշինյան Բելգիացի պատգամավորը Ստեփանակերտում կրակահերթի տակ է հայտնվել․ War GonzoՀՀ ԱԳՆ գրառման շահարկումն անընդունելի է․ Իրանում ՀՀ դեսպանություն Նիցցայում, ահաբեկչի հարձակման արդյունքում, երեք մարդ է սպանվել (տեսանյութ)ԿԽՄԿ-ի ջանքերով հայկական կողմին է վերադարձվել 29 զոհվածների մարմիններ և մեկ քաղաքացիական անձՄինչև ե՞րբ ենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա. Վալերի Բուայե Նիս քաղաքում զինված հարձակման հետևանքով կին է գլխատվել (տեսանյութ) Ալիևյան ռեժիմի հերթական կեղծիքը Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Արցախի անկախության ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը․ ՔոչարյանԹուրքիայից մեծաթիվ հայեր վերադառնում են հայրենիքԳագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեցՇուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները (լուսանկարներ) Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված ահաբեկիչը հարձակվել է մարդկանց վրաԱդրբեջանը մոլորեցրել է միջազգային հանրությանը՝ ծավալելով կեղծիքների վրա հիմնված քարոզարշավ Մա՛մ, այս անգամ պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը. զոհված զինծառայողի վերջին խոսքերը՝ մոր հետ խոսելիսՄեր ազգը հզոր է․ Յուրա Մովսիսյան Ադրբեջանական դիակներ. ՊԲ տեսանյութ է հրապարակել «Բայրաքթար» տիպի ԱԹՍ-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշան է. Տիգրան Աբրահամյան 1 օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող 142 ՀՀ քաղաքացի. «Ակոս»-ի խմբագիր Կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել․ ՄարուքյանԱդրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերըՀավանաբար սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է. Արցախի ՄԻՊ
Ամենադիտված