Մոսկվայում ընտրել են տարվա ամենագեղեցիկ և սեքսուալ աղջկան (լուսանկարներ)
ДосугՕգոստոսի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Միս Մաքսիմ» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը։ Հաղթողի կոչման համար պայքարել են 10 ամենագեղեցիկ և սեքսուալ աղջիկները։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Նովգորոդը ներկայացնող Օկտյաբրինա Մակսիմովան։
Մրցույթի մասնակիցները երկար ճանապարհ են անցել մինչև եզրափակիչ հասնելը։ Սկզբում տեղի է ունեցել ընթերցողների քվեարկությունը, այնուհետև 100 հաղթողներ հրավիրվել են պրոֆեսիոնալ նկարահանումների։ Նկարահանումների արդյունքում «Մաքսիմ» ամսագիրը ընտրել է 10 լավագույններին։ Եզրափակիչ փուլում աստղային ժուրին էլ ընտրել է հաղթողին։
Հիշեցնենք, որ «Միս Մաքսիմ» գեղեցկության մրցույթը անցկացվում է 2006 թվականից։