Ռուս ծանրորդը կոտրել է երկու ծնկները` փորձելով կքանստել 400 կգ ծանրաձողով (տեսանյութ)
СпортՌուս ծանրորդը կոտրել է երկու ծնկները` 400 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելու անհաջող փորձի ժամանակ և այժմ ստիպված է նորից քայլել սովորել, գրում է Daily Mail-ը:
Պարբերականի հաղորդմամբ` Ալեքսանդր Սեդիխը մասնակցում էր Մոսկվայի մերձակայքում անցկացվող World Raw Powerlifting Federation եվրոպական առաջնությանը, երբ սարսափելի միջադեպը տեղի է ունեցել: Ինչպես երևում է տեսանյութում, գործող չեմպիոնը դժվարությամբ է պահում մեծ քաշն ուսերին: Ծանրաձողը պահելիս նա մի քանի վայրկյան ցնցվում է ամբողջ մարմնով:
Սակայն, երբ փորձում է կքանիստ անել, նրա ծնկները ծալվում են և նա սկսում է ցավից գոռալ:
Մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վեց ժամ վիրահատել են: Հարցազրույցում ռուս ծանրորդն ասել է, որ նորից պետք է սովորի քայլել:
«Բանն այն է, որ ես պետք է երկու ամիս անշարժ մնամ անկողնում», - ասել է Սեդիխը, ապա հավելել. «Դրանից հետո ինձ կսովորեցնեն ինչպես նորից քայլել: