Չորս օտարերկրացի է ձերբակալվել հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
ՏեսանյութերՉորս օտարերկրացի ձերբակալվել է Վրաստանում պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, հայտնում է Jnews-ը` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունում չեն նշվել, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները: Շրջանցելով անցակետը` նրանք Հայաստանի տարածքից մուտք են գործել Վրաստան:
Քրեական գործը հարուցվել է «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատում» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ: