Դիմեցինք Ոստիկանություն․ խոսնակը՝ նախարարի՝ ասուլիսին դիմակ չկրելու մասին
БлогосфераԷկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ այսօրվա ասուլիսին առանց դիմակի ներկայանալուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։
Մամուլի ասուլիսից անմիջապես հետո դիմեցինք ՀՀ ոստիկանություն` կազմելու կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն և վճարելու տուգանքը։
Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»: