«Մենք խաղալու ենք «Բարսելոնայի», ոչ թե Մեսիի դեմ»․ «Բավարիայի» գլխավոր մարզիչ
Սպորտ«Բավարիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում խաղալու է «Բարսելոնայի», և ոչ թե միայն իսպանացի հարձակվող Լիոնել Մեսիի դեմ, ասել է մյունխենյան ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: «Իհարկե Մեսին համաշխարհային կարգի խաղացող է, մենք ունենք ծրագիր, թե ինչպես խաղալ նրա դեմ, բայց ես դա չեմ բացահայտի: Մենք պետք է թիմ լինենք և գիտակցված խաղանք», - մեջբերում է «Բավարիայի» կայքը: «Մենք հարգում ենք «Բարսելոնային»: Նրանք իրենց մարզումներով ոգեշնչել են շատ մարզիչների և ակումբների: Նրանց պատրաստականության եղանակը միշտ ոգեշնչող է: Նրանք ունեն համաշխարհային կարգի խաղացողներ, և դա միայն Մեսին չէ։ Մենք ունենք խաղի պլան և հաղթելու հույս», - հավելել է մարզիչը։