Ուիլիանը պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ
СпортԿիսապաշտպան Ուիլիանը դարձել է լոնդոնյան «Արսենալի» խաղացող, հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։ 32-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը երեք տարի ժամկետով է: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Ուիլյանի աշխատավարձը կկազմի շաբաթական 220 հազար ֆունտ (ավելի քան 243 հազար եվրո): Կիսապաշտպանը միացել է «Արսենալին»՝ որպես ազատ գործակալ, քանի որ նախկինում նա ավարտել էր իր պայմանագիրը լոնդոնյան «Չելսիի» հետ: 2019/20 մրցաշրջանում Ուիլիանը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացին «Չելսիի» կազմում հանդես է եկել 2013 թվականից։ Լոնդոնյան ակումբի հետ միասին կիսապաշտպանը դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի լիգայի հաղթող, ինչպես նաև Ազգային գավաթի և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության հաղթող: